Ի՞նչ վիճակ է այսօր Նաիրի Զարյանի անվան դպրոցում

Երեկ ամբողջ օրը լարված վիճակ էր Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեք փոխտնօրեններ աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել: MediaHub-ը երեկ աշխատում էր դպրոցից՝ ուղիղ եթերով ներկայացնելով իրավիճակը, դասադուլը, զրուցել ենք բոլոր կողմերի հետ՝ և՛ տնօրենի, և՛ փոխտնօրենի, և՛ աշակերտների ծնողների:
Ավելի ուշ երեկ տեղի է ունեցել քննարկում այսպես կոչված հակամարտող կողմերի և Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը մեզ հետ զրույցում հաստատեց այսօր նաև տնօրենը: Վերջինս MediaHub-ին հայտնեց, որ քննարկել են դպրոցում ստեղծված իրավիճակը, յուրաքանչյուրը ստացել է իր մասով հանձնարարականներ և պարտավորվել են, որ դպրոցում առաջնահերթությունը պետք է տրվի երեխաների կրթության չխաթարմանը։
Իսկ ի՞նչ վիճակ է տիրում այժմ դպրոցում։ MediaHub-ի տեղեկություններով՝ դպրոցում դասերը ընթանում են, սակայն կան դասարաններ, որի աշակերտները չեն եկել դասի։ Այսինքն՝ շարունակում են դասադուլը:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, դիմում գրած փոխտնօրենների դասղեկական դասարանների աշակերտները չեն եկել դպրոց։ Բայց մնացած դասարաններում դասապրոցեսն ընթանում է բնականոն՝ անգամ եթե բացականեր կան:
Մարիաննա Արամյան