Ասացիք՝ ձեր օրակարգով եք գալու ԱԺ, հիմա ո՞րն է օրակարգը, ինչո՞ւ եք եկել․ Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Ընդդիմությունը մեղադրում է Կառավարությանը՝ տարբեր տեղերում իր ասածը չանելու մեջ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նա իր զարմանքը հայտնեց, որ 2018-ի, 2020-ի կամ 2021-ի ասածները բերում և այսօր ներկայացնում են՝ ասելով, թե խոստումներ չեն իրականացվել։ «Իրականություն է փոխվել։ Բայց եթե այդպես ենք վերցնում, ընդդիմությունն ի՞նչ է խոստացել, որ կատարել է»,- նշեց նա։
Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմությունը դուրս եկավ փողոց, ասաց՝ «մեր օրակարգը կբերենք», հիմա այդ օրակարգը չկա։
«Ո՞րն է ձեր օրակարգը, ինչո՞ւ եք եկել։ Կամ ասում եք՝ «հրաժարական տվեք, դուք բոլորդ հրաժարական տվեք, նոր ընտրություններ կլինեն»»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։