Կրասնոդարում մի տղամարդ 3 տարի վագր է պահել որպես ընտանի կենդանու․ նրան ձերբակալել են (տեսանյութ)

Կրասնոդարում մի տղամարդ 3 տարի վագր է պահել որպես ընտանի կենդանու․ նրան ձերբակալել են (տեսանյութ)

Կրասնոդարի երկրամասի Ստարոմինսկայա գյուղից մի տղամարդ 3 տարի վագր է պահել խորդանոցում։

Կենդանու վրա բռնության հետքեր են հայտնաբերվել:

Ըստ «Kub Mash»-ի` մի մարդ առանց փաստաթղթերի գնել է Լաուրա անունով վագրին ու նրան մեծացրել որպես ընտանի կատու՝ բակի կենցաղային շինությունում։ Հարևանները վախեցել են նրանից ու ոստիկանություն կանչել։ Երբ դեպքի վայր են ժամանել մասնագետները, սեփականատերը փորձել է փախչել, բայց չի ստացվել:

Նա ձերբակալվել է 4 օրով։ Եթե ​​վագրի նկատմամբ բռնությունը հաստատվի, քրեական մեղադրանք կլինի։ Լաուրան տեղափոխվել է Ռոստովի կրկես, հետո կտեղափոխվի Մոսկվա։