Նեյմարը պատրաստ է եղել տեղափոխվել Չելսի, բայց գործարքը չի կայացել

Նեյմարը պատրաստ է եղել տեղափոխվել Չելսի, բայց գործարքը չի կայացել

ՊՍԺ-ն պատրաստ է եղել ամռանը վաճառել Նեյմարի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Ըստ աղբյուրի՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են եղել «Չելսին» և «Նյուքասլը»։

Նեյմարը կողմ է եղել «Չելսի» տեղափոխությանը, սակայն բանակցությունները 2 ակումբների միջև հաջողությամբ չեն ավարտվել։ Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։

«Նյուքասլն» էլ հրաժարվել է տրանսֆերից, քանի որ չի ցանկացել կատարել Նեյմարի պահանջները։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարն անցկացրած 11 խաղում դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։