Մենք գյուղը դատարկ թողնենք, իրենք գան նստե՞ն, ականջների հետևը կտեսնեն, դա չեն տեսնի․ Խրամորթի համայնքապետ

Մենք գյուղը դատարկ թողնենք, իրենք գան նստե՞ն, ականջների հետևը կտեսնեն, դա չեն տեսնի․ Խրամորթի համայնքապետ

 Այս պահին ամեն ինչ նորմալ է, այսօր որևէ սադրանքի չեն դիմել ադրբեջանցիները։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Խրամորթի համայնքապետ Զորիկ Աբրահամյանը։

Հարցին՝ ինչին է միտված այս օրերին ադրբեջանցիների կողմից անընդհատ սադրանքների դիմելն այդ տարածքում, Աբրահամյանը նշեց, որ դրանով նրանք ուզում են խուճապային տրամադրություն ստեղծել գյուղում, որ բնակիչները թողնեն հեռանան։ «Մենք գյուղը դատարկ թողնենք, իրենք գան նստե՞ն, ականջների հետևը կտեսնեն, դա չեն տեսնի»,- հավելեց Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ երեկ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանոցի ուղղությամբ թշնամու զինուժի կողմից ականանետերից բացված կրակից հետո ադրբեջանական լրատավամիջոցները սկսել են ապատեղեկատվություն տարածել, թե իբր, Խրամորթից տարհանում են խաղաղ բնակչությանը։

Մերի Գևորգյան