Հայաստանի ոչ մի ափ հողի նկատմամբ բարբարոսները չեն կարող ունենալ իբր լեգիտիմ իրավունքներ․ Ոսկանյան

Հայաստանի ոչ մի ափ հողի նկատմամբ բարբարոսները չեն կարող ունենալ իբր լեգիտիմ իրավունքներ․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Ամեն անգամ, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների, իբր, պատմական լեգիտիմության մասին, պետք է հիշի, որ, ասենք, այժմ բռնազավթված Նախիջևանի տարածքում գտնվող, դիցուք, Ավեշ (գրաբարյան ուղղագրությամբ՝ Աւէշ) գյուղը, որի բնիկ անվանումը հիմա բարբարոսաբար աղճատված է՝ Հավուշ, համաձայն 13-րդ դարի արձանագիր հստակ վկայագրի՝ պատկանում է Նորավանքի հյուրատանը՝ «... ես՝ Սարգիս անարժան եպիսկոպոսս, իմ ամենաօրհնյալ պարոնների՝ Տարսայիճի ..., կամքով և հրամանով շինեցի այս հյուրատունը և տվեցի այս հյուրանոցին Ավեշ գյուղն իր բոլոր սահմաններով...»։

Բաքվի բռնապետական վարչախմբի բռնազավթման մեջ գտնվող հինավուրց հայկական շատ բնակավայրեր և տարածքներ ունեն նման պատմական հստակ անձնագրեր, ուստի Հայաստանի սրբազան տարածքի և ոչ մի ափ հողի նկատմամբ բարբարոսները չեն կարող ունենալ պատմական, իբր, լեգիտիմ իրավունքներ։

Կից՝ Նորավանքի հյուրատան արձանագրությունն ամբողջությամբ և Ավեշ (բարբարոսական աղճատմամբ՝ Հավուշ) գյուղի տեղադիրքը»։