Գերմանիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ցրել Բունդեսթագը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Գերմանիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ցրել Բունդեսթագը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ պատրաստ է ցրել Բունդեսթագն ու Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե պատգամավորները հրաժարվեն վստահել երկրի կանցլեր Օլաֆ Շոլցին։

«Այժմ ոչ թե մարտավարության և խաբեության, այլ բանականության և պատասխանատվության ժամանակն է», - ասել է Շտայնմայերը, հայտնել են լրատվամիջոցները։

Ավելի վաղ Օլաֆ Շոլցը պաշտոնանկ էր արել երկրի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին։ Կանցլերն ասել էր, որ ստիպված է եղել դա անել՝ «երկրին ուղղված վնասը կանխելու համար»։

Գերմանիայի նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել էին արդարադատության, ֆինանսների և կրթության նախարարները։ Երեքն էլ ներկայացնում են Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունը։