Ապրիլյան ու 44 օրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ապրիլյան ու 44 օրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է. 

«Կալանքի միջնորդություն է ներկայացվել միայն այն բանի համար, որ Մանուել Մանուկյանը մասնակցել է խաղաղ և առանց զենքի հավաքի՝ իրացնելով իր սահմանադրական իրավունքը։

Հավաքին մասնակցելը խախտում է հասարակական կարգը, խաթարում է մյուսների՝ հավաքին չմասնակցողների, անդորրը, և դա բացահայտ անհարգալից վերաբերմունք է հասարակության նկատմամբ։

Մոտավորապես այս պատճառաբանությամբ...»։

Ավելի վաղ փաստաբանը հայտել էր, որ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալել են իր սահմանադրական իրավունքն իրացնող Մանուել Մանուկյանին։ Նույն հոդվածի հատկանիշներով նրան մեղադրանք էր առաջադրել։