Որ երկրում է նշել ծննդյան տարեդարձը Սիրուշոն

Հունվարի 7-ին երգչուհի Սիրուշոյի ծննդյան տարեդարձն էր: Երգչուհին նշում է իր 36-ամյակը: Երգչուհու հրապարակումներից պարզ դարձավ, որ նա ծննդյան տարեդարձը դիմավորել է Արաբական Միացյալ Էմիրություններում:
Նա իր ինստագրամյան սթորի բաժնում լուսանկար է հրապարակել Էմիրություններից և կից գրել․
«Վերջին տարիներին այստեղ հիմնականում աշխատանքով եմ եղել և ամբողջովին այլ կողմից ճանաչել Էմիրությունները», — գրել է Սիրուշոն։