Նոյեմբերի 9-ից հետո այդ` սովորաբար ուրախ օրն այլևս աչքիս չի երևում․ առավել ևս՝ այս տարի․ Աշոտյան

Նոյեմբերի 9-ից հետո այդ` սովորաբար ուրախ օրն այլևս աչքիս չի երևում․ առավել ևս՝ այս տարի․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացա ծննդյանս օրվա կապակցությամբ ձեր հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների մասին, որոնց համար շնորհակալ եմ։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո այդ` սովորաբար ուրախ օրը այլևս աչքիս չի երևում... Առավել ևս՝ այս տարի։

Եվ պատճառը բանտախուցը չէ։ Պատճառը Արցախում ստեղծված աղետն է, 120.000 հայրենակիցներիս գոյության պայքարը` իմ փոքրիկ սանիկ Անդրեյից մինչև իրենց օջախներում ինձ հյուրընկալած տատիկ-պապիկներ, արցախցի իմ գործընկերներից մինչև անծանոթ, բայց ի բնե հարազատ մարդիկ։ Խնդրում եմ, պինդ մնացեք։ Աստված պահապան բոլորիդ։

Կյանք` Արցախին»։