Սերգեյ Բագրատյանի ՔՊ-ական ստորաքարշությունը

Սերգեյ Բագրատյանի ՔՊ-ական ստորաքարշությունը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է, որը մտել է «հեղափոխական» դերի մեջ՝ իր ու ընտանիքի հանցավոր արարքները քողարկելու նպատակով։

Կրտսեր Բագրատյանի խուլիգանական արկածները

Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրել է, որ ձերբակալվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ 27-ամյա Շանթ Բագրատյանը։ 

Նա ձերբակալվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։

Մինչ այդ, Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ վերջինս կասկածվում է ապրիլի 3-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։

Նախաքննական մարմինը նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։

Ավելի ուշ, զարմանալիորեն հայտնի դարձավ, որ Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանը, ազատ է արձակվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ինչո՞ւ «հավատափոխ» եղավ Բագրատյանը

Սերգեյ Բագրատյանը քաղաքական հաջողությունների է հասել ԲՀԿ-ի միջոցով՝ զբաղեցնելով պատգամավորի, մարզպետի պաշտոններ։ 2020թ-ին նա «քաղաքական հավատափոխություն» ապրեց, որովհետև կոռուպցիոն գործող քրեական գործի հերոս էր։ Նա լքեց ԲՀԿ-ն, դարձավ ՔՊ անդամ ու Նիկոլ Փաշինյանը ներեց նրա «մեղքերը»։ Հիմա «ներվեց» Բագրատյանի որդին, անշուշտ՝ Փաշինյանի հանդեպ հոր ավելի մեծ «հավատարմության» դիմաց։ «Հավատարմության» պտուղները շուտով տեսանելի կդառնան։

Վահրամ Բագրատյան