Մեկ օրում հայտնաբերվել է տենդի ախտանշաններով 96 հազար մարդ

Հյուսիսային Կորեայի իշխանություններն անցած մեկ օրում ի հայտ են բերել առնվազն 96 020 մարդու, ում մոտ դրսևորել են տենդի ախտանշաններ: Կորոնավիրուսի տարածման ֆոնին նման դեպքերի ընդհանուր թիվն ապրիլի վերջից կազմել է ավելի քան 3.64 մլն. այդ մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
Տենդով հիվանդների ընդհանուր թվից ապաքինվել է 3,46 մլն մարդ, մոտ 183 հազարը բուժում են ստանում: Անցած մեկ օրում մահվան դեպք չի գրանցվել: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 70 է: Սեուլում կարծում են, որ տենդով հիվանդների թվի մեջ ներառված են ոչ միայն կորոնավիրուսով վարակվածները:
Երկրի բոլոր քաղաքներում լոքդաուն է սահմանված: