Եվրամիությունը երեք ռուսների հանել է պատժամիջոցների ցուցակից

Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակից հանել է Ռուսաստանի երեք քաղաքացու։ Այս մասին հայտնել է РИА Новости-ն։
Ըստ հրատարակության՝ դա տեղի է ունեցել Հունգարիայի պահանջից հետո։ Սակայն պատժամիջոցների ցուցակից հանված ռուսների անունները չեն հաղորդվում։
Եվրոպական դաշինքը մտադիր է երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր կմնան ցուցակում։
«ԵՄ-ն այսպես կոչված գրավոր ընթացակարգ է սկսել, որը կտևի մինչև ուրբաթ առավոտ և ճանապարհ կհարթի պատժամիջոցների վեց ամսով երկարաձգման համար այն բանից հետո, երբ Բուդապեշտի խնդրանքով երեք անուններ հանվեցին ցուցակից»,- գրել է «Bloomberg»-ը։
ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակից հանում է Ռուսաստանի սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարեւին, գործարարներ Վլադիմիր Ռաշեւսկուն և Վյաչեսլավ Կանտորին, գործարար Ալիշեր Ուսմանովի քրոջը՝ Գյուլբախոր Իսմայիլովային, հայտնում է Euronews-ը։