Թմրանյութի առցանց շրջանառության դեպքերն աճել են․ փոխոստիկանապետ

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները հայտնաբերելու վիճակագրությունն աճել է 25.9 տոկոսով՝ հասնելով 1540-ի։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ թրաֆիքինգի դեպքերի բացահայտումները ևս ավելացել են՝ հասնելով 10-ի։

«Կաշառակերության դեպքերի բացահայտումներն էլ 51 տոկոսով են աճել՝ հասնելով 237-ի։ Բացի այդ, հրազենի ապօրինի շրջանառության 714 դեպք է բացահայտվել»,- ասաց նա։

Նա տեղեկացրեց, որ թմրանյութի առցանց շրջանառության դեպքերն էլ են ավելացել, ինչի դեմ ոստիկանությունը պայքարում է ինստիտուցիոնալ մեխանիզմներով։

Մանրամասները՝ տեսանյութում։