Մեր և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև երբևէ չի եղել, չկա և չի լինելու առանձին վերցրած «տեղային» խնդիր․ Ոսկանյան

Մեր և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև  երբևէ չի եղել, չկա և չի լինելու առանձին վերցրած «տեղային» խնդիր․ Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում գրել է․

«Մեր և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև իրականում երբևէ չի եղել, չկա և չի լինելու առանձին վերցրած Արցախի, Նախիջևանի, ինչ-որ սահմանազատման կամ մեկ այլ «տեղային» խնդիր։

Հարցը շատ ավելի տարողունակ և բազմաշերտ է՝ լայն իմաստով կենաց ու մահու պայքար Հայաստանի և առայժմ պատրանքային Թուրանի պլացդարմ արհեստածին Ադրբեջանի միջև, որը սկսվել է 20-րդ դարասկզբից և երբեք (նույնիսկ խորհրդային շրջանում) չի դադարել և չի դադարելու մինչև կողմերից մեկի փաստացի չգոյությունը։ 

Կամ-կամի հստակ ընդգծմամբ պայքարի այս բուն էությունը հիանալի հասկացել է Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը գերկենտրոնացված քարոզչամեքենայի միջոցով այն դարձրել է լայն հանրության մտքերում գերիշխող աշխարհացքային տարր, մինչդեռ մենք, ցավալիորեն, «դեգերում ենք» նաև գաղափարական տիրույթում՝ նույնիսկ վերնախավերի մակարդակում կասկածի տակ առնելով թվում է, թե պարզ և դառնորեն ապացուցված այս ճշմարտությունը։ 

#թշնամու_իրական_վիճակը»։