Կկազմավորվի նոր կոմիտե

Հայաստանում կկազմավորվի բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ բարձագույն որակավորման կոմիտեի, գիտության կոմիտեի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության հենքի վրա։ Այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Անդրեասյանի փոխանցմամբ՝ նոր կոմիտեի առկայությունը հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումը և իրացումը դարձնել իրականություն։
«Կոմիտեն գործելու է նախարարության ենթակայությամբ, ոլորտի լիազոր մարմինը նախարարությունն է»,- նշեց Անդրեասյանը։