Ալիևի պատվին

Մինչ Ալիևը երեկվա նախագահական արտահերթ ընտրություններում կապիտալիզացնում էր 44-օրյա պատերազմում իր հաղթանակը և Արցախի կլանումը, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի խորհրդարանում գեներացնում էր մի օրակարգ, որը բխում է Բաքվի դիրքորոշումներից:
Նա խորհրդարանում անդրադարձել է Անկախության հռչակագրին, որին հղում կա Սահմանադրության նախաբանում։ Նա նշել է, որ հռչակագրում 3 հիմնական ուղենիշ է դրված՝ հայ ժողովրդի իղձերը, պատմական արդարությունը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը։
Նիկոլ Փաշինյանը պնդել է՝ խաղաղությունն անհնար է, եթե Հայաստանը շարունակի առաջնորդվել Սահմանադրությամբ ամրագրված Անկախության հռչակագրի նույն դրույթներով։
Փաշինյանը բովանդակային խեղաթյուրում է անում, որովհետև Հանրապետության հիմնադիր փաստաթղթերից որևէ մեկը չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություն:
Մյուս կողմից, դեռևս Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Փաշինյանը նշել էր, որ եթե անգամ Հայաստանը «զգեստափոխվի», հանի իր վրայից «կարմիր զգեստը», դա խաղաղության և անվտանգության երաշխիք չէ:
Ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը Հայաստանը համարում Ադրբեջանի համար «լեգիտիմ թիրախ»: Դա Հայաստանի պետականությունը ապալեգիտիմացնելու և Ալիևի ագրեսիվ օրակարգը լեգիտիմացնելու ամենակարճ ճանապարհն է:
Այս հարցի պատասխանը կտա ածանցյալ մնացած հարցերի պատասխանները:
Վահրամ Բագրատյան