Քրեակատարողական հաստատություններում կարևոր հարց է անձանց զբաղվածության խնդիրը. ի՞նչ է արվում

ՀՀ ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը և այսօր օրակարգի հերթական հարցը Պրոբացիայի ծառայության մասին հարցն է, որին կից ներկայացվում է նաև «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին փաթեթը։ 

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս օրենսդրական փաթեթը կապակցված է որևէ վարկային ծրագրի կամ վարկ տրամադրելու պայմանների հետ։ 

«Ես հիմնավորման մեջ տեսա, որ որոշակի դրամաշնորհային հատկացում է լինելու։ Երկրորդը՝ ակնհայտ է, որ  այսօր մեր քրեակատարողական հաստատություններում կարևոր հարցերից մեկն անձանց զբաղվածության խնդիրն է, արդյո՞ք կա մոտեցում, որ մարդիկ իրենց իրացված զգան»,-հետաքրքրվեց Մինասյանը։

Բալյանը նշեց, որ որևէ վարկային ծանրաբեռնվածության հետ, իսկ վերասոցիալականացման գործընթացի մասով վերջինս հայտնեց, որ շահառուների ուսուցում է իրականացվում։ 

Մանրամասները՝ տեսանյութում