Բուժքույրը զգուշացրել է օրգանիզմը մաքրելու տարածված մեթոդի մասին

Բուժքույրը զգուշացրել է օրգանիզմը մաքրելու տարածված մեթոդի մասին

Բուժքույր Ջեյն Քլարքը նախազգուշացրել է, որ գերչակի յուղի օգտագործումը որպես հաստ աղիքի մաքրում կարող է հանգեցնել ծանր փորլուծության:

Նա նախազգուշացրել է օրգանիզմի մաքրման մեթոդի դեմ, որը մեծ ճանաչում է ձեռք բերում համացանցում, հաղորդել է The Sun-ը։

Քլարքը բացատրել է, որ նույնիսկ փոքր քանակությամբ գերչակի յուղի օգտագործումը կարող է հանգեցնել փորլուծության: «Շատ դարեր առաջ գերչակի յուղը բուժական նպատակներով օգտագործվում էր որպես լուծողական և հղի կանանց ծննդաբերության սիմուլացիայի համար։ Սակայն այս մեթոդը անվտանգ չէ»,- նշել է նա։

Բուժքրոջ խոսքով՝ այն համոզմունքը, որ գերչակի յուղը մաքրում է օրգանիզմը և նույնիսկ օգնում է պայքարել քաղցկեղի դեմ, պարզապես առասպել է։ Փոքր չափաբաժիններով յուղն ունի լուծողական ազդեցություն, իսկ մեծ չափաբաժիններով այն հրահրում է ուժեղ սպազմ, հանգեցնում է էլեկտրոլիտների անհավասարակշռության՝ ջրազրկման, նաև սրտխառնոցի և փսխման:

Քլարքը հավելել է, որ գերչակի յուղը օգտակար է որպես արտաքին օգտագործման կոսմետիկ միջոց, և ընդգծել, որ այն բացարձակապես պիտանի չէ ներքին օգտագործման համար։