Ափսոսում եմ մեծ կորստի համար. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ.
«Ջերմորեն հիշում եմ մեր հանդիպումները, զրույցները պետության կյանքի տարբեր փուլերի վերաբերյալ, նրա խորը մտահոգությունները խնդիրների շուրջ և վառ ոգևորությունը ամեն մի հաջողության համար։
Ափսոսում եմ մեծ կորստի համար»։
Ռոբերտ Քոչարյան
11․03․2022թ.