Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը զարմանալի չէ և չի դադարելու առանց մեր ուժի․ Թանդիլյան

Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը զարմանալի չէ և չի դադարելու առանց մեր ուժի․ Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախում յոթ ամիս շարունակվող պաշարումը աստիճանաբար վերածվում է ցեղասպանության, երբ արդեն մեկ ամիս է՝ մեր հայրենակիցները ամբողջովին զրկված են սննդից, դեղորայքից։

Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությունը մեզ համար զարմանալի չէ և այն չի դադարելու առանց մեր ուժի և կամքի։

Ռուս խաղաղապահների և միջազգային հանրության լռության ներքո՝ Արցախում մահանում են մանկահասակ երեխաներ, մարդիկ չեն կարողանում ստանալ բուժօգնություն, հայթհայթել մի կտոր հաց․․․

Իսկ Հայաստանի իշխանություններն իրենց անգործությամբ և հակաարցախյան հռետորաբանությամբ լեգիտիմացնում են Ադրբեջանի գործողությունները՝ որպես սեփական տարածքում իրականացվող քայլեր։

Ակնհայտ է, որ մենք մենակ ենք այս հարցում և մեր խնդիրների լուծումը ինքներս պետք է իրականացնենք՝ դառնալով ուժեղ պետություն՝ մեր նպատակների ու երազանքների ճանապարհին։

Հայաստանի ու Արցախի հզորացումը ուղղակի այլընտրանք չունի։ Իսկ դա անելու համար պետք է հեռացնենք այդ ճանապարհի բոլոր խոչընդոտները և խոչընդոտողներին՝ առաջին հերթին»։