Լաչինի միջանցքի շրջափակման մասին միջազգային հետևողական լուսաբանումն ու ուղերձները օբյեկտիվ են

ՀՀ ԱԳՆ խոսնակը անդրադարձել է միջազգային ԶԼՄ-ներում Արցախի շրջափակման վերաբերյալ տեղ գտած հրապարակումներին.
«Մինչ Ադրբեջանը պնդում է, թե բոլոր շրջանակները, ինքնիշխան կառավարությունները, միջազգային ինստիտուտներն ու լրատվամիջոցները «խաբված են», կարևոր է ընդգծել Լաչինի միջանցքի շրջափակման մասին միջազգային հետևողական լուսաբանման և ուղերձների օբյեկտիվությունը, որով ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ծայրահեղ ծանր պայմանները և Ադրբեջանի իրական մտադրությունները»,- նշել է Բադալյանը։