Թուրքիայի արևմուտքում ջրհեղեղ է․ մարդիկ են մահացել (տեսանյութ)

Թուրքիայի արևմուտքում ջրհեղեղ է․ մարդիկ են մահացել (տեսանյութ)

Երեքշաբթի օրը Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել, պաշտպանության նախարարությունը օգնության է ուղարկել զինվորականների խումբ։ Ավելի վաղ հաղորդվել էր 5 մարդու մասին, որոնք անհետ կորել են երկրի արեւմուտքում գտնվող Թուրքիայի Քիրքլարելի նահանգում ջրհեղեղներից հետո, հայտնում է Ռիա Նովոստին։

«Մենք գտել ենք ջրհեղեղի հետևանքով արգելափակվածներից երկուսի դիերը, ևս չորսի որոնումները շարունակվում են: Հուսով ենք, որ նրանց առողջ կգտնենք, քանի որ այս հատվածում կան ելքեր դեպի ճանապարհ», - մեջբերում է TRT Haber-ը: 

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 203 մարդ, ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և ավելի քան 50 մեքենա։

Տեսանյութն՝ այստեղ