Մել Գիբսոնը կոչ է արել պաշտպանել Արցախի ժողովրդին ցեղասպանությունից

Մել Գիբսոնը կոչ է արել պաշտպանել Արցախի ժողովրդին ցեղասպանությունից

Ողբերգական պատմությունը կրկնվում է, երբ մենք ականատես ենք լինում ժամանակակից ցեղասպանության ծավալմանը: Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնն այսպես է բնութագրել Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ.

«Ադրբեջանի և Թուրքիայի ճիրաններում անթիվ հայեր ապրում են անասելի սարսափներ, մարդկային կորուստներ, բռնի տեղահանություն, սով և մեկուսացում, առաջին անհրաժեշտության ապրանքների անհասանելիություն։ Սրանք այն նույն հայերն են, որոնց արմատները խրված են այն հողում, որը շատ սերունդներ կոչել են իրենց տուն»,- ասել է Գիբսոնը:

Նա դիմեց միջազգային հանրությանը և կոչ արեց անհապաղ քայլեր ձեռնարկել հայ բնակչությանը օգնության ձեռք մեկնելու, նրանց պաշտպանելու և նրանց անվտանգ անցման համար մարդասիրական միջանցք ստեղծելու համար։

Գիբսոնը նաև կոչ է արել անհապաղ դիվանագիտական ​​գործողություններ ձեռնարկել՝ թույլ տալու մարդկանց վերադառնալ իրենց տները: