Ինձ համար անընդունելի են ընդդիմադիրների շահարկումները․ Դավիթ Տոնոյան
Շարունակվում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը։ Երեկվանից պատգամավորների հարցերին պատասխանում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Այսօրվա ընթացքում նիստն անցկացվելու է փակ ռեժիմում, սակայն հնարավորություն տրվեց, որ Դավիթ Տոնոյանն ասի այն, ինչ կուզեր ուղիղ եթերում ասել։
«Իմ խնդրանքին ընդդիմությունը չարձագանքեց։ Գտնում եմ, որ սա իրականում պաշտպանության և անվտանգության հետ կապված հարցերում կորսված պահ է։ Ինչպիսի շահարկումներ էլ ներկայացնեն ընդդիմադիրները։ Նորից ասեմ՝ ինձ համար անընդունելի են ընդդիմադիրների շահարկումները»,- ասաց Դավիթ Տոնոյանն ու առաջարկեց անցնել քննարկման փակ ռեժիմի։
Մանրամասները՝ տեսանյութում։