Առաջին անգամ Բելգիայի վարչապետ է դարձել ֆլամանդացի ազգայնական

Առաջին անգամ Բելգիայի վարչապետ է դարձել ֆլամանդացի ազգայնական: Կառավարության նոր ղեկավարը Բարտ դե Վեվերն է։
Նա Նոր ֆլամանդական դաշինք կուսակցության առաջնորդն է, նախկինում հանդես է եկել Ֆլանդրիայի լայն ինքնավարության, ներառյալ Բելգիայից անջատվելու օգտին:
Նրա կուսակցությունը հաջողությամբ հանդես է եկել անցած տարվա խորհրդարանական ընտրություններում, սակայն չի կարողացել ինքնուրույն կառավարություն ձեւավորել, քանի որ անհրաժեշտ է եղել ֆրանսախոս Վալոնիայի շրջանի կուսակցությունների աջակցությունը:
Կառավարության նոր կազմի շուրջ բանակցությունները տևել են մոտ 8 ամիս և արդյունքում ստեղծվել է հինգ կուսակցություններից բաղկացած կոալիցիա։