260 բեռնատար մեքենա «Վերին Լարս»-ում սպասում է սահմանն անցնելուն. մանրամասներ

260 բեռնատար մեքենա «Վերին Լարս»-ում սպասում է սահմանն անցնելուն. մանրամասներ

260 բեռնատար մեքենա «Վերին Լարս»-ում սպասում է սահմանն անցնելուն։ Հայտնում է Sputnik Грузия-ն, հղում կատարելով Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կառավարման կենտրոնին։

Նախորդ գիշեր ձյան և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար:

Ռուսական կողմից Վրաստան մուտք գործելուն սպասում է ընդհանուր առմամբ 256 բեռնատար։