ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Արթուր Աթաբեկյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր։
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի և Գուրգեն Մալխազյանի թեկնածությունները։
Քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորից 69-ը։ Ձայները բաշխվել է հետևյալ կերպ՝ Արթուր Աթաբեկյան՝ կողմ 69, Արման Օհանյան՝ կողմ 0, Գուրգեն Մալխազյան՝ կողմ 0։