Միրզոյանը «պատմական» է գնահատել Հաագայի միջազգային դատարանում ՀՀ դրոշի բարձրացումը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի էջում գրառում է արել` անդրադառնալով Միջազգային քրեական դատարանին անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանը․
«Մեզ համար մեծ պատիվ է ներկա գտնվել այստեղ՝ Հաագայի միջազգային դատարանում Հայաստանի դրոշի բարձրացման այս պատմական պահին, որը, մեր կարծիքով, կարևոր դեր է խաղում անպատժելիության դեմ պայքարում և կարող է կանխել մեր տարածաշրջանում հետագա էսկալացիան և վայրագությունները»,- գրել է Միրզոյանը։