Երևանում թալանել են սիրված ու ճանաչված դերասան, Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի մեքենան

Երևանում թալանել են սիրված ու ճանաչված դերասան, Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի մեքենան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 20-ին գողության դեպք է տեղի ուենցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 23։30-ից մինչև փետրվարի 21-ի ժամը 12։40-ն ընկած ժամանակահատվածում «УАЗ» մակնշի ավտոմեքենայի դռան ապակին բացելու միջոցով գողացել են ավտոմեքենայում եղած գույքը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենայից գողացել են ձայնարկիչը, օդամղիչ պոմպը և ընթացագործային գործիքներ։

Դեպքի փաստով Քանաքեռ Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարութ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան պատկանում է սիրված դերասան, Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանին, ով քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժող: