Նեպալում ինքնաթիռ է կործանվել. հայտնաբերվել է 14 դի

Նեպալում ինքնաթիռ է կործանվել. հայտնաբերվել է 14 դի

Նեպալում Tara Air ավիաընկերության ինքնաթիռի վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում 14 դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ավիափոխադրողի ներկայացուցիչ Սուդարշան Բարտաուլուն:

Թռիչքի մեկնարկից անմիջապես հետո ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Այն բախվել է ժայռին և մասնատվել: Բեկորները տարածվել են 100 մետր շառավղով: Զբոսաշրջային ինքնաթիռում, որը թռիչք էր իրականացնում Պոկհարա քաղաքից Ջոմսոմ, 22 մարդ է եղել, որից 3-ը՝ անձնակազմի անդամ: Ուղևորներից 6-ը եղել են օտարերկրացիներ՝ Հնդկաստանի և Գերմանիայի քաղաքացիներ:

Վատ տեսանելիության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են: