Ադրբեջանի պետական հեռուստաընկերությամբ թիրախավորում են Կապանը

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությամբ թիրախավորում են Կապանը

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ռեպորտաժ է ներկայացվել, որտեղ նշվում է, որ իրենց «Կապանից մի շունչ է պակասում»։ Այդ մասին հայտնում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը․

«Ռեպորտաժում կտեսնեք, թե ինչ ակնհայտ կերպով ցույց են տալիս թիրախները՝ բնակավայրեր, Կապանի օդանավակայան և այլ հատվածներ։

Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ տարածքների զավթման մղումներով ու հայ ժողովրդին էթնիկ զտման ու ագրեսիաների ենթարկած հարևանի հետ՝ ցանկացած գնով «խաղաղություն» հաստատելու մոլեռանդ մղումը, ինձ հիշեցնում է հայ փիլիսոփա, Գարեգին Նժդեհի գլխավոր խորհրդատու՝ Հայկ Ասատրյանի հայտնի խոսքերը․ «Ուրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք մրափում ենք աղետից հետո էլ…»,- գրել է ադրբեջանագետ։