ԱՄՆ-ը չի մասնակցի G20-ի գագաթնաժողովին․ պատճառը «սպիտակներից հողերի բռնագրավումն ու ցեղաuպանությունն է»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի մասնակցի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք G20 հանդիպմանը։
Truth Social-ում հրապարակված գրառման մեջ Թրամփն իր դժգոհությունն է հայտնել Հարավային Աֆրիկայում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ պնդելով, որ «երկիրը իրականացնում հողերի զանգվածային բռնագրավում սպիտակ ֆերմերներից և ցեղասպանություն, ինչի մասին լրատվամիջոցները լռում են»:
«Ինչպե՞ս կարելի էր ակնկալել, որ մենք կգնանք Հարավային Աֆրիկա՝ G20-ի շատ կարևոր հանդիպմանը, երբ հողերի բռնագրավումն ու ցեղասպանությունը խոսակցության առանցքային թեման են: Նրանք վերցնում են սպիտակ ֆերմերների հողը, իսկ հետո սպանում նրանց և նրանց ընտանիքներին: Լրատվամիջոցները հրաժարվում են այս մասին հայտնել։ Միացյալ Նահանգները դադարեցրել է բոլոր ներդրումները Հարավային Աֆրիկայում: Արդյո՞ք սա այն վայրն է, որտեղ մենք ցանկանում ենք լինել G20-ի համար: Ես այդպես չեմ կարծո՛ւմ։»: - գրել է Թրամփը։
G20-ի գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Յոհանեսբուրգում 2025 թվականի նոյեմբերի 23-ից 25-ը։