ՔՊ նիստ՝ առանց Փաշինյանի․ ի՞նչ են քննարկել

Մայիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայությունից։
Ամփոփվել են Կուսակցության մարմիններում ընտրությունների անցկացման կարգի հետ կապված նախորդիվ ներկայացված առաջարկությունները և կատարված փոփոխությունները։
Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, անդամներ Արայիկ Հարությունյանը, Վաղարշակ Հակոբյանը և Արսեն Թորոսյանը պատասխանել են նիստի մասնակիցների հարցերին։