Ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին. ինչպե՞ս կանխել վտանգավոր սննդի մատակարարումը մանկապարտեզներին

Ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին. ինչպե՞ս կանխել վտանգավոր սննդի մատակարարումը մանկապարտեզներին

 «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադարձել է հերթական դեպքին, երբ Երևանի քաղաքապետարանը հայտնաբերել է վտանգավոր մթերքի մատակարարման դեպքեր մայրաքաղաքի մանկապարտեզներ։

«Մանկապարտեզներին մատակարարված հավում և կարագում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Վտանգավոր մթերքի մատակարարումը բացահայտվել է քաղաքապետարանի կողմից իրականացված վերահսկողության արդյունքում։ Սա առաջին դեպքը չէ։ Առանց վերահսկողության մեթոդաբանության մշտապես էլ եղել և լինելու են նման դեպքերը։ Ամեն անգամ կհայտարարեն, որ հայտնաբերել են, ամեն անգամ բոլորը կասեն վայ-վույ, կսպասեն հաջորդ աղմուկին, մինչդեռ այդ ընթացքում երեխաները կշարունակեն օգտագործել նմանատիպ մթերքներ։ 
Ինչպե՞ս է պետք կանխարգելել, ո՞ր օղակների փոխգործակցությամբ, հանրային վերահսկողության ի՞նչ գործիքակազմեր է պետք ներդնել, այս ամենը վիդեո տարբերակով մանրամասն կներկայացնեմ վաղը։ Պարզապես հիշեցնեմ, որ այդ առաջարկությունը ներկայացրել եմ դեռևս հեռավոր 2016 թվականին, որը բազմիցս շրջանառվել է տարբեր գերատեսչություններով, ոչ մի առարկություն չի եղել, բայց մեթոդը մինչ օրս ներդրված չէ»,- գրել է Պիպոյանը։