Պեմզաշենի սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել

Պեմզաշենի սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել

Պեմզաշենում 31-ամյա մոր ու նրա երկու անչափահաս երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Վրույր Բարսեղյանը մեղադրվում է երեք հոդվածներով՝ առանձնակի դաժան սպանության, ավազակության և անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության համար։

MedaiHub.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վրույր Բարսեղյանը հաշվառված է եղել Արթիկի հիվանդանոցում՝ հոգեբույժի կաբինետում։ Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ նա ստացիոնար բուժում չի ստացել։  

Նշենք նաև, որ հիվանդանոցն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տրամադրել է իրավապահ մարմիններին։ Եվ դեպքի առթիվ Քննչական կոմիտեն  հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝  Բարսեղյանը ունի «սուիցիդալ մտքերով անձի էմոցիոնալ խանգարում» հոգեկան հիվանդություն։

Նարե Գնունի