Մադուրոն Պուտինին համեմատել է Ռոնալդուի հետ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է Ռոնալդուի հետ։
«Նա բնածին ռմբարկու է, ինչպես Ռոնալդուն, նա գոլահարի հոտառություն ունի»,- ասել է Մադուրոն։
«Ռուսաստանի նախագահն աստղ է միջազգային քաղաքականության մեջ»,- նշել է Վենեսուելայի ղեկավարը, գրել են ռուսական լրատվամիջոցները։