Բելառուսի պահանջով ՀՀ-ում ձերբակալված Մոիսեենկոն դեռ չի կարող լքել երկիրը

Բելառուսի պահանջով ՀՀ-ում ձերբակալված Մոիսեենկոն դեռ չի կարող լքել երկիրը

Բելառուսի պահանջով Հայաստանում ձերբակալված բելառուս ընդդիմաադիր բլոգեր Դիանա Մոիսեենկոյին ազատ են արձակել, սակայն նա դեռ չի կարող լքել երկիրը:

 Հիշեցնենք՝ Մոիսեենկոն սեպտեմբերի 2-ին բերման էր ենթարկվել վրաց-հայկական սահմանին:

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրօրենսգրքի 342-րդ հոդվածով (հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողությունների կազմակերպումը և նախապատրաստումը կամ դրանց ակտիվ մասնակցությունը): Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։