Ի՞նչ դիմահարդարում պետք է անել Ամանորին

Ի՞նչ դիմահարդարում պետք է անել Ամանորին

Ոճաբան Վլադիսլավ Լիսովեցը պատմել է, թե ինչպես պետք է դիմահարդարվել Ամանորին։  lisovets.ru կայքում նշվում է, որ Ամանորի գիշերը լավ դիմահարդարման բանալին, ըստ Վլադիսլավ Լիսովեցի, դեմքի կատարյալ տոնն է՝ առանձին նվազագույն շեշտադրումներով՝ կարմրաներկի, հայլայթերի և բրոնզերի տեսքով։

Նա առաջարկում է փորձարկել գույները, օրինակ՝ սլաքներ գծելու համար օգտագործել միանգամից երկու վառ երանգ։

Հիանալի գաղափար կլինի, ըստ ոճաբանի, դիմահարդարումը ձեր սիրելի դարաշրջանի ոճով անել։ Մասնավորապես, փորձագետն առաջարկում է ոգեշնչվել 60-ականներով և դիմահարդարվել Twiggy-ի ոճով։