Բժիշկը նշել է սրտի համար առողջարար այս միրգը

Բժիշկը նշել է սրտի համար առողջարար այս միրգը

Բանանն անսպասելի օգուտներ ունի սրտի առողջության համար։ Այս մասին խոսել է գաստրոէնտերոլոգ Ազամատ Գաբուեւը։

«Մեկ բանանը պարունակում է կալիումի ամենօրյա պահանջի 9%-ը, որը դրական է ազդում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա»,- ասել է գաստրոէնտերոլոգ։

Ըստ նրա՝ բանան ուտելը կարող է օգնել կարգավորել արյան ճնշումը, բացի այդ այն իր ածխաջրերի բարձր պարունակության շնորհիվ օրգանիզմին էներգիա է հաղորդում։

Այնուամենայնիվ, ըստ Ազամատ Գաբուեւի, չի կարելի բանան ուտել դատարկ ստամոքսին, քանի որ այն կարող է մեծ ծանրաբեռնվածություն առաջացնել սրտային համակարգի վրա։ «Լավագույնն այն է, որ այն ուտել որպես դեսերտ և ոչ ավելի, քան մեկը մի անգամ»,- ընդգծել է նա։