Հրապարակվել է «Բիթլզի» Now And Then երգի հոլովակը (տեսանյութ)

Հրապարակվել է «Բիթլզի» Now And Then երգի հոլովակը (տեսանյութ)

Հանրահայտ «Բիթլզ» խմբի Յություբյան ալիքում հրապարակվել է «Now And Then» (հայ․՝ «Հիմա և հետո») երգի տեսանյութը։ 

Նոյեմբերի 2-ին ռոք խմբի անդամներ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը թողարկել էին «Բիթլզի» նոր՝ «Now And Then» երգը:

Լիվերպուլյան քառյակի բոլոր չորս անդամները մասնակցել են երգի ստեղծմանը, այսինքն՝ նրանց բոլորի ձայներն օգտագործվել են։ 

Տեսանյութում օգտագործվել են նաև Ջոն Լենոնի (1940-1980թթ․) ու Ջորջ Հարիսոնի (1943-2001թթ․)՝ համակարգչային և արհեսատական բանականության տեխնոլոգիայի միջոցով ստեղծված պատկերները։

Ստեղծագործության հիմքում Լենոնի՝ 1970-ականներին արած երգի դեմո տարբերակի ձայնագրությունն է։ Այն Ջոն Լենոնի կինը՝ Յոկո Օնոն է խմբին է փոխանցել ձայներիզով, որի վրա եղել «Փոլի համար» գրությությունը։

Ձայներիզում եղել են մի քանի երգ, այդ թվում Now And Then-ը։

Ավեի վաղ Փոլ Մաքքարթնին BBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ արհեստական ​​բանականության միջոցով իրենք կարողացել են վերափոխել երգը, առանձնացել Լենոնի ձայնը։