«Օրենքով գող» Լերա Սումսկոյը հայտարարություն է արել․ նրա հանցախմբին զենք է բաժանվել

«Օրենքով գող» Լերա Սումսկոյը հայտարարություն է արել․ նրա հանցախմբին զենք է բաժանվել

Կազմակերպված հանցավոր խմբերը, որոնք բաղկացած են օրենքով գողերից և հանցագործներից, սկսել են համագործակցել Ուկրաինայի իշխանությունների հետ: Հայտնել է օրենքով գող Լերա Սումսկոյը։ Այս մասին գրում է «Прайм Крайм»-ը։ Լրատվական կայքի փոխանցմամբ` նրա հանցախմբի բոլոր անդամները կընդգրկվեն տարածքային պաշտպանության շարքերում։

Հանցագործներն արդեն ստացել են զենք և վկայականներ։ Ռուսաստանի զինված ուժերի հարձակողական գործողություններն իրականացվում են տարբեր ուղղություններով։ Արդյունքում արգելափակվել են Կիևը, Խարկովը, Չերնիգովը, Սումին և Նիկոլաևը։ Լիակատար վերահսկողության տակ են Խերսոնի և Զապորոժյեի մարզի մեծ մասը։