ՌԴ-ն պատրաստ է համաձայնել Սև ծովում կրակի դադարեցմանը, սակայն պատժամիջոցների վերացման դիմաց

Ռուսաստանը պատրաստ է համաձայնել Սև ծովում կրակի դադարեցմանը, սակայն դա կանի պատժամիջոցների վերացման դիմաց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Ռուբիոյի խոսքով` որոշ պայմաններ ներառում են այնպիսի պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ-ն չի սահմանել: «Այդ պայմաններից մի քանիսը ներառում են պատժամիջոցներ, որոնք սահմանվել են Եվրոպական Միության կողմից»,- ասել է Ռուբիոն:
Ըստ նրա՝ կքննարկեն պայմանները։