Խոշոր հրդեհ, դեպքի վայր են ուղարկվել ավելի քան 50 հրշեջ ջոկատ, ինքնաթիռներ․ ԻՊ (տեսանյութ)

Երուսաղեմի լեռներում` Մեսիլաթ Սիոն բնակավայրի մոտակա Էշտաոլ անտառում խոշոր հրդեհ է բռնկվել։
Իսրայել Պետության հրշեջ-փրկարարական ծառայությունը գործում է «Կրակի հարված» ռեժիմով, որը հայտարարվել է հատկապես դժվար պայմանների և իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու սպառնալիքի պատճառով։
Դեպքի վայր է ուղարկվել մի քանի շրջաններից ավելի քան 50 հրշեջ ջոկատ, իսկ «Էլյադի» հատուկ ջոկատի ինքնաթիռները բարձրացվել են օդ։ Ուժեղ քամին նպաստում է հրդեհի արագ տարածմանը։
Հրդեհի գոտում 12 մարդ բուժօգնություն է ստացել թեթև ածխածնի մոնօքսիդով թունավորման համար։
Կադրերն այստեղ