Բռնցքամարտիկ Իման Խելիֆը, ով ձախողել էր սեռային թեստը, դարձել է Օլիմպիական ոսկե մեդալակիր (տեսանյութ)

Կանանց օլիմպիական բռնցքամարտ 66կգ․ Իման Խելիֆը, ով ձախողել էր սեռային թեստը, դարձել է Օլիմպիական ոսկե մեդալակիր
1․ Ալժիր - Իման Խելիֆ
2․ Չինաստան - Յան Լյու
3․ Չինական Թայպեյ / Թայվան - Չեն Նիեն Չին
3․ Թաիլանդ - Ջանջեմ Սուվաննապենգ
Անցյալ տարի Խելիֆը ձախողել էր գենդերային թեստը: Նա որակազրկվել էր 2023 թվականի աշխարհի առաջնության ժամանակ. թեստավորման արդյունքներով պարզվել է, որ մարզուհին XY քրոմոսոմի կրող է։ Մարզուհուն որակազրկել էր Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA): Այնուամենայնիվ, Միջազգային օլիմպիական կոմիտեն նրան թույլ էր տվել մասնակցել Փարիզի խաղերին:
Տեսանյութն այստեղ