Օրվա կադրը՝ Ռոստովից․ ավարտական երեկոն՝ զինված խմբավորման ֆոնին

Այսօր Դոնի Ռոստովում չեղյալ են հայտարարվել զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ ավարտական երեկոյի։ Մոսկվայում ավարտական երեկույթները դպրոցներում հետաձգվել են մինչև հուլիսի 1-ը․ այս մասին հայտնում են ՌԴ կրթության և գիտության նախարարությունից։
Ձեռնարկված միջոցառումները կապված են հակաահաբեկչական գործողության ռեժիմի հետ, որը մայրաքաղաքում ներդրվել է Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին։
Չնայած խմբավորման անդամների՝ քաղաքում իրականացվող գործողություններին, համացանցում հայտնվել է լուսանկար, որտեղ աղջնակը ավարտական երեկոյի չեղարկման հետևանքով լուսանկարվում է փողոցի կենտրոնում՝ զինյալների ֆոնին։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld