Կանադան փնտրում է F-35-ի այլընտրանքներ ամերիկյան քաղաքականության ֆոնին

Կանադայի իշխանությունները ակտիվորեն այլընտրանքներ են փնտրում ամերիկյան F-35 կործանիչներին՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, հաղորդել է կանադական CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Բիլ Բլերին։
Ավելի վաղ Պորտուգալիայի պաշտպանության նախարարության ղեկավար Նունու Մելոն հայտարարել էր ամերիկյան F-35-ների գնման այլընտրանքների որոնման մասին։
Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին հրամայել է վերանայել F-35-ի պայմանագիրը, հայտնել է Bloomberg-ը։
Քարնիի որոշումը «նոր շրջադարձ է երկու երկրների միջև վեճում», այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը մարտի սկզբին մաքսատուրքեր է մտցրել կանադական ապրանքների վրա։