Վենետիկի 79-րդ կինոփառատոնը կբացվի օգոստոսի 31-ին

Վենետիկի 79-րդ կինոփառատոնը կբացվի օգոստոսի 31-ին

Վաղուց ի վեր անցկացվող միջազգային կինոստուգատեսը՝ Վենետիկի 79-րդ կինոփառատոնը, չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 31-ին կբացվի իտալական Լիդո կղզում: Այս տարի կինոփառատոնը կբացի ամերիկացի ռեժիսոր Նոա Բաումբախի «Ճերմակ աղմուկ» կինոնկարը՝ ըստ Դոն Դելիլոյի վեպի: Ժապավենը նաեւ տեղ է գտել ստուգատեսի հիմնական մրցույթում:

Հիմնական մրցույթում, բացի Բաումբախի նոր աշխատանքից, կներկայացվի 22 կինոնկար: Այսպես, պարգեւի հավակնորդների թվում են ռեժիսոր Էնդրյու Դոմինիկի «Շիկահերը» ֆիլմը, որը պատմում է Մերիլին Մոնրոյի կյանքի մասին եւ Ջոյս Քերոլ Օութսի համանուն վեպի էկրանավորումն է, եւ ռեժիսոր Մարտին ՄաքԴոնի «Ինիշերինի աշտարակները» նոր աշխատանքը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Քոլին Ֆարելը եւ Բրենդան Գլիսոնը: