Որքան գումար է հատկացվել Ազգային ժողովի բյուջեից հյուրանոցային ծառայության համար

Ազգային ժողովը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Ս․Ա․Մ․ ՀՈԹԵԼ ՍՊԸ-ի հետ։ Ըստ պայմանագրի՝ նշված ընկերությունը պետք է Royal Plaza Hotel հյուրանոցում կամ վերջինիս հարմարություններին համարժեք այլ հյուրանոցում պաշտոնական պատվիրակության անդամներին հյուրանոցային ծառայություններ մատուցի։
Այս ծառայության մատուցման համար բյուջեից վճարվելու է 1 մլն դրամ, իսկ սենյակների համար վճարվելու է մեկ գիշերվա համար 26-55 հազար դրամ։