ԼՂ բնակիչ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան մահացել են․ սա չպետք է հանդուրժել․ Արարատ Միրզոյան

Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումն անդառնալի և կործանարար ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա․ այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով մահացել են ԼՂ բնակիչ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան։ 21-րդ դարում․ սա չպետք է հանդուրժել»,- եզրափակել է նա։